Չգիտեմ ինչու են ոմանք դարդ անում: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Մարզահամերգային համալրի ճակատագիրը:
Չեմ հասկանում՝ մտածում եք, թե այսուհետ Արմենչիկը որտեղ է երգելո՞ւ թե՞ ՀՀԿ-ն որտեղ է համագումար անելու...
Էս չէ՞ր էդ կառույցի եղած-չեղած ՕԳԳ-ն:
Իսկ եթե ճիշտն եք ուզում իմանալ, ապա կասեմ հետևյալը:
Էն գլխից, երբ անտեսեցին տեղանքի նշանակությունը եւ հայոց մեծագույն ողբերգության հուշարձանի կողքին կառուցեցին զվարճանք ու հանդիսություն սպասարկող կառույցը՝ Համալիրի չարչարանաց ճանապարհը դեռ երկար է շարունակվելու ու այդպես էլ այն չի ծառայելու ոչ մի բանի...
Սրբապղծությունը աններելի բան է...
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնվելու է Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում:
Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի ֆեյսբուքյան էջից