▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում եմ՝ ցավ չդառնամ որևէ մեկի համար. այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:

Ներկայացնում ենք Սոս Սարգսյանի մտքերից.

Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:

Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:

Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…

Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ…

Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է: Ես դա համարում եմ զարմանալի երևույթ: Մեր օրենքներից, մեր դրվածքից, մեր պահվածքից, մեր կորցրած արժանապատվությունից դուրս մեր բանակն է: Խոնարհվում եմ այն մարդկանց առջև, ովքեր կարողացան մեր բանակը կառուցել:

Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք

Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարևանի կողքին)։ Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք և ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է։ Դա չի լինի երբե՛ք։ Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել։ Բայց ապարդյուն։ 

Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին