Դիտեք նաև՝
Մոդել Լյուսի Հայրապետյանը մշտապես աչքի է ընկնում իր անկեղծ լուսանկարներով ու դրանց կից արված անկեղծ գրառումներով։ Մոդելը այս շրջանում գտնվում է Դուբայում, որտեղից էլ նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ նպատակ ունի բնակարան գնել Դուբայում և աշխատանքային գործունեություն ծավալել այնտեղ։ Լյուսին իրեն բնորոշ ոճով անդրադարձել էր նաև անձնականին՝ նշելով, որ նոր ընկեր չունի, հինն է.
«Ինձ համար 1 ամիսն էլ է հին հնություն»։
Մոդելը նաև գրել էր, որ մտածում է երեխա ունենալու մասին.
«Սիրո ու ընտանիք կազմելու հարցում չեմ շտապում, բալիկ ունենալու մասին արդեն մտածում եմ։ Բայց պայմանների, համապատասխան արական կողմի ու նախադրյալների մասին դեռ չեմ հասցրել մտածել։ Ինչ ճիշտն ա ճիշտը։ Ծիծաղելի է. Սովորաբար հակառակն է լինում»,- գրել էր Լյուսին։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝