▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունը խոստանում է Ալեգրովայի համերգը ցրել

armcomedy.com-ը գրում է. «Դե հիմա… արդեն խոստացել ենք, հո չենք ասի ընդհանրապես “մի արի”», – բացատրեց Մշակույթի նախարարը: – «Ի՞նչ իմանայինք, որ էս ընթացքում իրական աստղ համերգ կտա, որից հետո անհարմար կլինի Ալեգրովային մեջ գցել…»

Նախարարությունը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Ալեգրովան (որը ևս հայ է, բայց չի սիրում խոսել դրա մասին, որովհետև մի քիչ քաշվում է դրանից) չփչացնի այն հաճելի մթնոլորտը, որը ստեղծվել է Երևանում այս ամսվա ընթացքում:

Այս պահի դրությամբ առավել հավանական տարբերակը համարվում է Վայոց Ձորում համերգի կազմակերպումը: Չի բացառվում նաև Մարալիկի փաբերից մեկում ռուս աստղի հյորընկալումը, քանի որ Երևանի ոչ մի փաբ չի համաձայնվել հյուրընկալել այն:

«Իրինան ինքը ևս շատ անհանգստացած է և վախենում է, որ Կանյե Վեսթից և System Of A Down-ից հետո նա կարող է մի տեսակ տուզիկ տպավորություն թողնել, բայց նրան վիզ փող է պետք», – բացատրում է Մշակնախի` ռուս աստղերի հետ համագործակցության գծով պատասխանատու Մանուկ Վլադիսլավյանը:

«Չենք բացառում նաև, որ իրավիճակը կփորձենք շտկել ասիմետրիկ եղանակով. նախքան Ալեգրովային բերելը մեկ այլ` էլ ավելի “Ճ” կլասի երգիչ/երչուհի հրավիրելով, որից հետո Ալեգրովան էդքան անկապ չի նայվի», – շարունակում է Մշակնախի էդ տղեն: – «Համ էլ, մի մոռացեք, որ չնայած փորձում ենք օգնել վիճակին, բայց Ալեգրովայի համերգի հետ կապ չունի նախարարությունը: Մենք ընդամենը կողքից բզբզում ենք:

Մեր լրագրողը փորձեց պարզել, արդյոք Մշակնախը չի ընկճվում այն փաստից, որ վերջին շրջանի բոլոր արժեքավոր մշակութային երևույթները տեղի են ունենում առանց նախարարության միջամտության: Մշակնախի էդ տղեն պատասխանեց, որ «մենք չենք կարծում, որ առանց մեզ հնարավոր կլիներ կազմակերպել այդ ամենը: Մենք կարող էինք խանգարել: Բայց հարգելով լիքը բան, չենք խանգարել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին