▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակութամոր նոր բոցը` պաշտոնական դիրքի չարաշահման դասական օրինակով

Դեռևս չեն հանդարտվել կրքերը մշակույթի նախարարության և յուր հավերժական նախարար մեծն մշակութամայր Հասմիկ Պողոսյանի անվան շուրջ, երբ առիթ է ստեղծվում վերջինիս կողմից հեղինակված հերթական բոցը վայելելու: Այս անգամ Սուրեն Շահվերդյանի փոխանցմամբ: Վերջինիս հարցազրույցից կարող ենք ենթադրել, որ մեծն Հասմիկը Սուրեն Շահվերդյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացման ժամանակ Սուրենին ասել է` «Какой привет, такой ответ»... ակնարկելով, որ Սուրենը աջակցում է ամենատարբեր անարդարությունների դեմ պայքարող նախաձեռնություններին ու հետևաբար չի աշխատի որևէ թատրոնում ու ինքն էլ որպես նախարար բացասական իր վերաբերմունքը կպահի մինչև վերջ:

Հիմա առանց որևէ չափազանցման որևէ մեկս փորձի սա հասկանալ` արդյո՞ք մենք գործ չունենք պաշտոնեական դիրքի չարաշահման դասական օրինակի հետ: Մնացյալ եզրակացություններն ու պատշաճող՝ ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հետևանքները թողնում եմ ընթերցողին ու մեր երկրի վարչապետին ու նախագահին:

Նարեկ  Գաբրիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին