▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոխրագույնի 50 երանգների մասին. ո՞վ ետ կբերի իմ կյանքից անհետ կորած երկու ժամերը

Մոխրագույնի 50 երանգների մասին :
Մեծամտություն չթվա, բայց ես ավելի վառ երևակայություն ունեմ և կարող եմ ավելի հետաքրքիր ֆիլմերի սցենարի հեղինակ դառնալ :
Սա ի՞նչ էր, ընդհանրապես, ֆի՞լմ ...
Ո՞վ ետ կբերի իմ կյանքից անհետ կորած երկու ժամերը, որոնք ես վատնեցի այս թյուրիմացությունը դիտելու վրա :
Նախ ասեմ, որ ֆիլմը ընդհանրապես ոչնչի մասին էր : Ով գիտի, երևի , գրքի հեղինակի ամուսինը մի օր զարթնել և հասկացել է, որ ընտանիքով պարտքերի մեջ խրված են ու կնոջն առաջարկել է `
-Կնիկ, բեր մի հատ գիրք գրենք , ծախենք , վարձերը տանք, էն հարևան Թոմի 10.000 դոլլար պատքը տանք , թե չէ արդեն զզվցրեց , հեսա էս տարի մեր ավագ որդին պիտի դպրոց գնա. տետր,գրիչ, օրագիր, պայուսակ , հազար ու մի ծախս կա ... Մեր համար հանգիստ նստել արևածաղիկ ենք կեղևազրկում : 
Կինն էլ , երևի , ըմբռնելով ամեն ինչ ինչպես որ կա` պատասխանել է `
-Լսի, իբր չգիտե՞ս, որ ես այլանդակ անտաղանդ եմ առհասարակ և հատկապես այդօրինակ հարցերում ու երբևէ նախկինում նման բաներով չեմ զբաղվել . ես գրել չգիտեմ , հասկանո՞ւմ ես: Մի անգամ դաժը գնացել էի բանկ վարկի համար դիմում գրելու, ասացին ` ներքևում Ձեր անուն ազգանունը գրեք, ուղեղս կախեց : Չգիտեի` ինչ անեի :
-Այ կնիկ, խի՞ քո պես ձկներն են պահածո դարձել : Այսինքն` ուզում եմ ասել , որ քեզնից գեշ-բեթար անտաղանդ գրողներ էլ կան. այ օրինակ` Մարինե Պետրոսյանը. լսե՞լ ես. հայ ա (չնայած` ուրդո՞ւց լսած լինես, սկի ես չեմ լսել. անկապ բլթցրի ): Կարևորը` գովազդն է, սիրելի դու կին իմ : Մի լավ շխուր կանենք ու տես` ոնց սաղ կուտը կերած հավի պես կառնեն քո անտաղանդ , դեբիլ ու ոչնչի մասին գիրքը: Հլը որ մի քիչ խորանանք` կարելի ա հետագայում ֆիլմ էլ նկարել : Կարևորը ` հոգիդ տեղը պահիր, իմ փոքրիկ, անտաղանդ և տխմար կնիկ
-Լավ, ասենք թե` մի երկու բառ իրար կապեցի, ստացա նախադասություն, բայց կարո՞ղ ես հուշել, թե ինչի մասին պիտի լինի իմ գիրքը :
-Այ ցավդ տանեմ, ոչնչի... Անկապ : Ավելի ճիշտ ` չէ ... Նայի, հիմա մարդկությունը սիրո կարիք ունի, ազատ սեռական կյանքով ապրելու անհագ ցանկություն , գլոբալ տաքացում, վուլկանիզացում, շրջանայինի անցում .. էէէ , կներես , շեղվեցի : Մի խոսքով` սեքսի մասին գրի : Մեկումեջ էշ ցիտատներ արա, ասենք սենց ` " Մի բան եթե շատ ես ուզում , տիեզերքը կնպաստի, որ ուզածդ իրականանա.. " : Վայ քու, չէ. էս Կոելյոյի էշ ցիտատն էր . սպասի մենք մերը հնարենք` " Ես եմ քո սերը, այ քու տիրու մեեեե" : Չէ, կնիկ, ես ել եմ անտաղանդ: Բայց որ վիզ դնես, քո մոտ կստացվի, վստահ եմ : Հիշո՞ւմ ես` գոգլի-մոգլի սարքել էլ մոտդ չէր ստացվում, վիզ դրիր` եղավ : Ես գնացի : Հետ գամ, տեսնեմ գիրքը խզարել ես :
Դե ինչ գիրքը, սիրելիներս, նույնն էլ` մի բան էլ ավելի վատ` ֆիլմը : Անտաղանդ դերասաններ, մի քանի բաց տեսարան, ուղղաթիռ, հյուրանոց, շքեղ տուն , մի քանի հայտնի երգիչներ սաունդթրեքի համար ու 40 միլլիոն ԱՄՆ դոլլարի ծախս :
Գուցե ես չափից դուրս հետամնաց եմ ու սա երրորդ սերնդի ուղեղին հասու գիրք/ֆիլմ էր, բայց իմ կողմից ասում եմ ` էշություն էր : ՉՆԱՅԵՔ

Օֆելյա Մինասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին