▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսիսյանն այլևս չի հրավիրվելու ազգային հավաքական

Zham.am-ը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այլևս հավաքական չի հրավիրի Յուրա Մովսիսյանին, հաղորդում է կայքը` հղում կատարելով ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրին:

Ըստ աղբյորի` նման հրահանգ Ալբանիա հանդիպումից դեռևս առաջ տվել է Ռուբեն Հայրապետյանը: Այնուամենայնիվ, հավաքականի մարզչական կազմը խորհուրդ է տվել Հայրապետյանին հնարավորություն տալ Մովսիսյանին ևս մեկ անգամ խաղադաշտ դուրս գալու, ինչը, սակայն, Մովսիսյանը կրկին չի արդարացրել, և հանդիպման 59-րդ րոպեին փոխարինվել է:

Մովսիսյանի` ԱՄՆ տեղափոխվելուց հետո նրան հավաքական հրավիրելն արդեն «ծախսատար» է դարձնում ֆեդերացիայի համար: Նույն հաշվարկով հավաքական չհրավիրվեց նաև Մաուրո Գևգեոզյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ դեռ պարզ չէ, թե ում աչքի տակ ունի ֆեդերացիան Մովսիսյանի բացը լրացնելու համար, սակայն, եթե ՄԼՍ տեղափոխվելը Մովսիսյանին վերադարձնի նախկին մարզավիճակին ու ֆուտբոլիստը ցույց տա նախկին արդյունավետությունը, իսկ ֆեդերացիան փոխարինող չճարի, հնարավոր է, որ Մովսիսյանը կրկին հրավիրվի հավաքական: Համենայն դեպս, նոր մարզչական կազմը նման ցանկություն ունի:

Այնուամենայնիվ, նշվում է, որ դրա հավանականություն քիչ է:

 

Աղբյուրը՝ Zham.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին