▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուշեղ Սաղաթելյանն առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքով.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելով Շիրակի մարզում։

Մուշեղ Սաղաթելյանը կլինի «Ծառուկյան» դաշինքի հերթական ռեյտինգային թեկնածուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն էր հայտնել Գյումրիի նախկին քաղաքապետ, արդեն նախկին հանրապետական Վարդան Ղուկասյանը։ Մուշեղ Սաղաթելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե այդ դաշինքով ուրիշ ով է առաջադրվելու. «Դա կապիկություն է, ինձ չի հետաքրքրում։ Ես պետք է փորձեմ այնպես անել, որ արդար ընտրություններ անցկացվեն։ Ինձ հետաքրքրեց, թե եղածներից ում հետ կարելի է՝ ընտրեցի «Ծառուկյան» դաշինքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին