news.am-ը գրում է. Դեկտեմբերի 6–ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընտրակեղծարա-րությունները համակարգային բնույթ են կրել, որի ընթացքում իշխանություններն օգտագործել են ընտրակեղծարարության ամբողջ զինանոցը, որ ստեղծել են տարիների ընթացքում։ Այս մասին հանրաքվեից հետո ուշ գիշերը ՀԱԿ–ի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Եղան լցոնումներ, բռնություն, հանձնաժողովների աշխատանքի դադարեցում, բազմակի քվեարկություններ։ Կար նորույթ, որը կապված էր լրացուցիչ ցուցակների հետ»,– ասաց Զուրաբյանը` նշելով, որ, չգիտես ինչու, լրացուցիչ ցուցակներով իրենց ժամանակավոր բնակավայրում նույն ընտրատեղամասում քվեարկում էին նույն գյուղի հարյուրավոր բնակիչներ, որոնց բերում էին ավտոբուսներով։
Նրա խոսքով` պատահական չէր, որ լրացուցիչ ցուցակներով մասնակցության գործակիցն ավելի մեծ էր, քան սովորական ընտրողներինը։
Այնուամենայնիվ, Զուրաբյանը նշեց, որ հակառակ բոլոր մեքենայությունների, «ոչ»–ը հաղթել է, սակայն իշխանությունը «չի հանձնվում», շարունակում է պայքարել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և a1plus.am-ի տեսանյութում