Մոտ ժամանակներում Հայաստանն և Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը: Ըստ Ազատություն ռադիոկայանի, այս մասին այսօր Վանաձորում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը հույս ունի, որ Հայաստանը այս հարցում կհետևի Վրաստանի օրինակին։
Նա հորդորեց Հայաստանին համբերատար լինել՝ հաշվի առնելով միգրացիոն խնդիրները և իրավիճակը Եվրոպայում:
Լրագրողների հետ զրույցում Սվիտալիսկին ասել է, որ Եվրամիությունը հարգում է 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի ընտրությունը՝ մաս կազմել Եվրասիական տնտեսական միությանը, բայց նաև ընդգծեց, որ ԵՄ-ն փորձում է մասնակցել Հայաստանի բարեփոխումների առաջընթացին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում