Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի` հունիսի 5-ին հեռարձակված հեղինակային ծրագրի ժամանակ, Մերձավոր արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, որ Բուդեսթագի որոշումը հստակ նշան է համարում առ այն, որ Թուրքիան Եվրամիություն չի մտնի: Բացի այդ, խոսելով քրդական հարցի մասին, նա ասել է հետևյալը. «Ես վստահ չեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայի Արևելքում, վաղը չեն անվանի քրդերի ցեղասպանություն: Ու վստահ չեմ, որ ապագա պատմական կարճ ժամանակահատվածում, Թուրքիայի ճակատագիրը չի տարբերվի Սիրիայի, Իրաքի կամ Հարավսլավիայի ճակատագրից»:
Այս և հաղորդման ընթացքում հնչած բոլոր ելույթները՝ տեսանյութում: