ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը artsakhtimes.am լրատվականի հետ զրույցում անդրադարձել է իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ սպասվող հանդիպմանը:
«Ես կապ եմ ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ, երբ նա առողջական խնդիրներով գտնվում էր Միացյալ Նահանգներում, հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, առաջարկել եմ, որ նա Հայաստան վերադառնալուց լինել հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդուվել է, եւ մոտ ապագայում հանդիպում եմ ունենալու ՀՀ առաջին նախագահի հետ»,- այդ մասին artsakhtimes.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: