Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հավանականությունը:
Նշվում է, որ հանդիպմանը կարող են ներկա լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, հայտնում է РИА Новости գործակալությունը::
«Այո, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը: Այն նախապատրաստվում է երկու երկրների նախագահների և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,-ասել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով մայիսի 16-ին նման հանդիպման հավանականության մասին լուրերը: