▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի ոստիկանները գտել են 70-ամյա Հրաչյա Սարգսյանին և թոռնիկին

Մոսկվայի իրավապահ մարմինները և կամավորները ողջ գիշեր փնտրելուց հետո հայտնաբերել  են  70-ամյա Հրաչյա Սարգսյանին և 1.5 տարեկան թոռնիկին` Ալբերտին,  ովքեր զբոսանքի էին դուրս եկել և չէին վերադարձել: Ոստիկաններին անհանսգտացրել էլ հատկապես այն  փաստը, որ Հրաչյա Սարգսյանը  տառապում է հիշողության կորստով: Տեղեկացնում է kp.ru-ն:

Ընտանիքը նախկինում բնակվել է Ապրելևկայում: Հենց այնտեղ են տարեց տղամարդուն ու թոռանը փնտրել ոստիկանները: Բարեբախտաբար Հրաչյա Sարգսյանի հիշողությունը չի դավաճանել, և նա թոռան հետ անսխալ գտել է հին բնակարանի հասցեն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին