Մոսկվայի քաղաքային դատարանը վճռել է չեղյալ է հայտարարել Հրաչյա Հարությունյանի կալանքի երկարացման որոշումը: Հիշեցնենք, որ վարորդ Հարությունյանը Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով բախվել էր ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նշենք, որ նախագահությունը խախտումներ է գտել Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի 2013թ, դեկտեմբերի 13-ի որոշման մեջ և նյութերը ուղարկել է կրկին ուսումնասիրելու:
Հարկ է նաև նշել, որ դատարանի` դեկտեմբերին հրապարակած վճռից հետո Հրաչյա Հարությունյանի` կալանքում մնալու ժամկետը բազմիցս երկարաձգվել է: