Ռուսական կողմը համապատասխան շփումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Լաչինի ճանապարհի շուրջ «իրավիճակը կարգավորելու» համար, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Լաչինի ճանապարհի շուրջ «իրավիճակը կարգավորելու ուղիների որոնումները շարունակվում են»։
Զախարովան նշել է, որ մանրամասների հրապարակային քննարկումն իմաստ չունի՝ ելնելով հարցի զգայունությունից։