Մոսկվա-Բրյուսել-Հռոմ տրանզիտ:
Քոչարյան-Րաֆֆի-ԲՀԿ ներտրինազիտ:
Հեշտ գործ չէ: Հարցազրույցն այնքան ծավալուն է, որ յոթ օր-յոթ գիշեր պետք է նստես, մանես: Րաֆֆու բլոկը գրեթե անկոդ է: Հասկանալի, տեսանելի: Ինչն էլ նշանակում էր` փակում է Սերժն այս փուլը: Գոնե ինքն իր համար: Ճիշտ է, Րաֆֆին ասել է, որ գրավոր առաջարկներ կներկայացնի, այսօր խորհրդարանում էլ Աղվանը` Վարդանյան, Ռուբիկը` Հակոբյան, երկխոսության կոչ էին անում, այնուհանդերձ, հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանն է արդեն երկխոսության կողմ հանդես գալիս, նշանակում է, Սերժ Սարգսյանի համար այս փուլը ավարտված է: Կարծես: Պակաս հետաքրքիր չէին նաեւ Սերժ Սարգսյանի ներթիմային ուղերձները: Կառավարության մասով պարզ է: Ասաց. չի փոխելու վարչապետին: Գյումրու մասով էլ էր հետաքրքիր: Էլ ավելի Քաջարանի մասով էր հետաքրքիր: Ուր ջրափոսեր չկան, աաշխատավարձերն էլ լիքը բարձր են: Ի տարբերություն Գյումրու: Ուր ինքն աջակցություն չստացավ, եւ դա այն դեպքում, երբ ինքն աջակցեց Սամվել Բալասանյանին:
Չէ, չենք ասում` Վարդանիկ-Բալասանյան ազատ արձակված դեբոշը երկուսին էլ խաղից հանելու վերջին արարն է: Դրան դեռ կհասնեն, եթե Րաֆֆին իշխանությունը չվերցնի:
Սպանիչը Քոչարյանին, ԲՀԿ-ին ու հարակիցներին ուղղված հատվածն էր: Ընդորում, հետաքրքիրն այն էր, որ նա պատասխանում էր Հ-2-ի հարցին, որի պոտենցիալ տերը գիտենք ով , եւ կամ ինչ կարպերի մեջ է Քոչարյանի հետ: Այն Քոչարյանի, որն ըստ որոշ տեղեկությունների, մի քանի պակետ ունի Ազատության հրապարակում եւ Րաֆֆու շարժմանակունքներում, սկսած` Անդրիաս Ղուկասյանից` ավարտած` Մանվել Սարգսյանով: Եւ Սերժ Սարգսյանը իրեն ոչ հատուկ` ահագին բաց ու դաժան ասաց. պաշտոնյաների ու մարդանց փոփոխությունների մասին ամենից շատ խոսում են կամ նախկին պաշտոնյաները, կամ` գործող պաշտոնյաները: Ներեցեք, միստր, բա չեն ասել, թե թամամ խոսքն ումն են ասում: Էս հերիք չէր, թամամն էլ ավելի թամամվեց: Նախկինները, որովհետեւ մտածում են, որ իրենք հետ կգան: Գործողները, որ իրենք էլ ավելի բարձր պաշտոն կստանան:
Ում նկատի ունեք?:
Եւ ինչու այդքան դաժան?, սըր:
-Թե? պետք էր:
Դե եթե պե~տք էր ...
Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք