▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկովյան Jazz Parking նախագիծը կգործի նաև Հայաստանում` Jazz Parking-Երևան անվանումով

Ապրիլի 1-ին` ժամը 21:00-ին, Երևանի Yans երաժշտական ակումբում կկայանա մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսը:

Նախագիծը, ունենալով ֆրանչայզինգի էքսկլյուզիվ հնարավորություն, այսուհետ կիրականացվի նաև Հայաստանում Jazz Parking Yerevan անունով, և կներկայացնի բարձրաճաշակ երաժշտություն միայն կենդանի հնչողությամբ:
Jazz Parking նախագծի հայաստանյան առաջին համերգի գլխավոր հյուրերն են լինելու The Voice նախագծի ռուսական տարբերակի` Голос-ի մասնակիցներ ու ֆինալիստներ Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանա Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, ովքեր զուգերգերով հանդես կգան «Հայաստանի Ձայնի» մասնակիցների հետ, ինչպես նաև հայ հայնտի երգիչ, երգչուհիներ ու երաժիշտներ, ինչպիսիք են Սոնան, Շուշան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Եվա Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Նիկ Եգիբյանը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը և այլք:
Համերգը կվարեն ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաև այս նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:
Նախագծի կազմակերպիչները խոստանում են Հայաստանում նախատիպը չունեցող անմոռանալի համերգ ու նոր երաժշտական մոտեցում՝ լի իմպորվիզացիաներով և, որն ամենակարևորն է, բարձրակարգ կենդանի հնչողությամբ:

Jazz Parking նախագծի մասին


Jazz Parking նախագիծը գործում է Մոսկվայում 2008թ.-ից՝ Անժելիկա Ալֆերովա Հարությունյանի նախաձեռնությամբ:
Այն իր մասնակիցների քանակական և որակական առումով համարժեքը չունեցող նախագիծ է, որտեղ միշտ առկա են իմպրովիզացիաներ, կենդանի ձայն, ջազային և այլ ոճերի համաշխարհային հիթերի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մատուցում:
Նախագծին մասնակցում են տաղանդավոր հայտնի վոկալիստներ և երաժիշտներ Ռուսաստանից և արտերկրից: Յուրաքանչյուր համերգային ծրագիր ուրույն անկրկնելի ու անմոռանալի էներգետիկա ու տպավորություններ է փոխանցում հանդիսատեսին: Զուգերգեր, ակապելաներ և իհարկե բազմաթիվ իմպրովիզացիոն ու անականկալ համարներ պրոֆեսիոնալ, իրենց տեսակի մեջ եզակի ու տաղանդավոր մասնակցիների կողմից:
Jazz Parking-ը համագործակցում է The Voice ծրագրի հետ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Այստեղ նույն բեմում հայտնվում են արդեն հայտնի ու ճանաչված աստղեր և երիտասարդ սկսնակ կատարողներ, որոնք շատ հաճախ հենց այս նախագծի շնորհիվ դուրս են գալիս ավելի մեծ ու միջազգային բեմեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին