▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոռցան Հալեպը, սաղ օր Քեսաբ կհոլովին. սիրիահայ. a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ`  Սիրիահայ Վիկտորյա Չալյանը սպասում է սիրիական հակամարտության ավարտին։ Պատերազմն ավարտվելուց հետո Չալյանների ընտանիքը պատրաստվում է Սիրիա վերադառնալ։ Նրանք արդեն 3 տարի է՝ ապրում են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղատնտեսական նախկին քոլեջի շենքում: Տիկին Վիկտորյայի ձեռքի մատները չեն բավականացնում գյուղի խնդիրները թվարկելու համար։ Նա ամենից շատ նեղվել է գյուղի անորակ ջրի համար։ Տիկին Վիկտորյայի հետ զրույցին միացել է նաև սիրիահայ Ժոզեֆինա Այվազյանը։ Ի տարբերություն հարևանուհու, նա Հալեպ վերադառնալ չի ցանկանում անգամ պատերազմից հետո։ Ժոզեֆինա Այվազյանը զայրանում է՝ հեռուստացույցով միայն Քեսաբի մասին են լուրեր հաղորդում, մինչդեռ, ըստ նրա, Հալեպում իրավիճակն ավելի վատ է. «Մոռցան Հալեպը, սաղ օր Քեսաբ կհոլովին, միշտ էլ Հալեպեն վիճակն է վատ ըլլացել, նպատակները իրագործվում է՝ Հալեպը մոռանում են. անցալ օրերին գնդակը որդուս քովով է անցել, մահեն ազատվել է»,- արցունքը կոկորդում խեղդելով ասել  է նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին