Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե ինչու Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակից դուրս էր թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Կստեմ, եթե ասեմ, որ դա միայն մարտավարական որոշում էր: Ընտրեցի այն ֆուտբոլիստներին, ում մասին գիտենք, որ նրանց մտքերը 100 տոկոսով կենտրոնացված են «Մանչեսթեր Յունայթեդի» վրա:
Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ է խաղալ, եթե կասկածներ կան ապագայի վերաբերյալ: Դա ավելորդ ճնշում է ավելացնում, որը պետք չէ խաղացողին: Այդ պատճառով կարծում եմ՝ դա լավագույն որոշումն էր նրա և մեզ համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Star»-ը:
Աղբյուր՝ armsport.am