▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյու. «Մխիթարյանը չի խաղա Ֆեյենորդի հետ, ու դա պատիժ չէ»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մանչեսթերյան դերբիիում կրած պարտությունից հետո խոսել է Եվրոպա լիգայի «Ֆեյենրոդի» դեմ հանդիպման հայտացուցակից:

Պորտուգալացին խոստովանել է, որ հիասթափված է որոշ ֆուտբոլիստների ելույթից և հավելել, որ նրանք չկարողացան լավ խաղ ցուցադրել, քանի որ նման մեծ հանդիպումների փորձ չունեն:

«Ինչպե՞ս կարող եմ որոշում կայացնել, դուրս բերել խաղադաշտ այս կամ այն ֆուտբոլիստին, թե ոչ: Ես պետք է հետևություններ անեմ նրանց ցուցադրած խաղից:

Իսկ եթե դուք ինձ հարցնում եք Լինգարդը ու Մխիթարյանը խաղալո՞ւ են, թե՞ ոչ: Ես ասում եմ՝ ոչ: Ես չեմ պատժում նրանց, ես կայացնում եմ այս որոշումը նրանց ելույթից ելնելով: Այսպիսով, ես խաղադաշտ դուրս կբերեմ ուրիշ ֆուտբոլիստների:

Եկեք, օրինակ խոսենք Մխիթարյանի մասին: Քանի՞ մեծ հանդիպման է նա մասնակցել:

Փոքրիկ Լինգարդը, նա քանի՞ խոշոր հանդիպում է անցկացրել»,-ասել է Ժոզե Մոուրինյոն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին