«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ԱՊԼ վերջին տուրի «Քրիստալ Փելասի» հետ հանդիպմանը կխաղա ակումբի մ-23 թիմը:
«Եթե հաղթենք «Սելտային», դուրս կգանք Եվրոպա լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիսի 24-ին, իսկ մայիսի 21-ին նախատեսված է ԱՊԼ վերջին խաղը «Քրիստալ Փելասի» հետ: Ֆուտբոլիստներին չհոգնեցնելու համար հնարավոր է խաղադաշտ դուրս գա ակումբի մ-23 կազմը»,- ասել է պորտուգալացի մարզիչը:
«Հույս ունեմ , որ մինչ այդ «Քրիստալ Փելասը» կլուծի առաջնությունում մնալու հարցը, այլապես նրանց համար դժվար կլինի խաղալ երիտասարդների հետ»,- հավելել է Մոուրինյոն: