«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ կայացած ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո մեդալը նվիրել է ակումբի երիտասարդ երկրպագուին։
«Իմ որոշ մեդալներ, որոնք ստացել եմ ինչպես հաղթանակների, այնպես էլ` պարտությունների համար, ես չեմ պահում ինձ մոտ: Երկրպագուի համար այդ մեդալը պարզապես տիեզերք է: Դա մի փոքրիկ էր` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:
Գաղափար անգամ չունեմ, թե նա որտեղից էր եկել»,- նշել է Մոուրինյոն։