«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Անդերլեխտի» հետ խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել: Հանդիպման 92-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստը անհաջող վայրէջք է կատարել խոտածածկին, վնասելով ծունկը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադառնալով Զլատան Իբրահիմովիչի վնասվածքին՝ ընդգծել է, որ շվեդ ֆուտբոլիստի բացակայության ժամանակ թիմին կօգնի «կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունին:
«Ռունին ուժեղ բնավորություն ունի: Նա ուժեղ տղամարդ է և եթե նույնիսկ նա լավ մարզավիճակում չէ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու համար, Ռունին ունի փորձ ու բնավորություն, այդ պատճառով նա ստիպված կլինի խաղալ:
Մեզ անհրաժեշտ են բոլոր ֆուտբոլիստները: Հիմա նույնիսկ մտածում եմ չեղարկել Աքսել Տուանսեդեի մասնակցությունը Մ20 աշխարհի առաջնությանը, հնարավոր է, որ նրա օգնությունն է մեզ անհրաժեշտ լինի»,-ասել է պորտուգալացի մասնագետը: