▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյոն արգելում է

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ուորեն Ջոյսը ցանկացել է Բաստիան Շվայնշտայգերին խաղադաշտ դուրս բերել իր թիմի կազմում: Հիշեցնենք, որ Շվայնշտայգերը Մոուրինյոյի որոշմամբ մարզվում է երիտասարդների հետ:

Mirror-ը գրում է, որ Ժոզե Մոուրինյոն, սակայն, Ջոյսին հասկացրել է, որ չի կարելի 32-ամյա Շվայնշտայգերին երիտասարդների հետ խաղադաշտ դուրս բերել, քանի որ գերմանացին երիտասարդական թիմի հետ է մարզվում միայն մարզավիճակ հավաքելու համար:

Նշենք, որ Շվայնշտայգերը շաբաթական 170 հազար ֆունտ է վաստակում «Յունայթեդում», թեև Մոուրինյոյի գալուց հետո ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին