▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո.«Եթե այս խաղը «Սելտայի» համար կարևոր է, ապա մեզ համար այն ամենակարևորն է պատմության մեջ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա» խաղի մասին և կիսվել իր  ակնկալիքներով:

«Կարծում եմ, որ մեր ուժերն հավասար են: Այս խաղը «Սելտայի» համար ամենակարևորն է պատմության մեջ: Մեզ համար այն ավելի կարևոր է, չեմ ուզում հիշել ավելի կարևոր հանդիպումներ, այս պահին առաջնայինը այս խաղում հաղթելն է»- ասել է պորտուգալացի մասնագետը:

«Մենք այժմ հավասար ենք, բայց շատ բան կախված է երկրպագուներից: «Չելսիի» հետ խաղում երկրպագուների աջակցությունը շատ մեծ էր, «Օլդ Թրաֆորդը» ահռելի ուժ էր տալիս ֆուտբոլիստներին, իսկ օրինակ «Անդերլեխտի» հետ խաղում նրանց աջակցությունը չէր զգացվում, հուսով եմ՝ երկրպագուները կհասկանան ինչքան կարևոր է մեզ համար նրան աջակցությունը: Կիսաեզրափակչից ավելի կարևոր մեկ խաղ կա, եզրափակիչն է, պետք է հասնել դրան»,- ավելացրել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը:

VivaroNews.am

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա» խաղը կսկսվի այսօր ժամը 23:05-ին:

Հանդիպումը դիտեք ԱՅՍՏԵՂ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին