▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Վճարեցինք 2 միավոր մեր բացթողումների համար»

Անգլիայի առաջնությունում «Վեսթ Բրոմվիչի» հետո գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի խաղը:

«Ես չեմ ցանկանում քննադատել «Վեսթ Բրոմվիչին», քանի որ նրանք եկել էին այստեղ մեկ միավորի հետևից, եկել էին այստեղ՝ պաշտպանվելու, ժամանակ ձգելու, խաղի ընթացքը փոխելու:

Մեր կազմում 6 ֆուտբոլիստ ֆենոմենալ էին այսօր թե՛ իրենց ցույց տված խաղով, թե՛ հետևողականությամբ, թե՛ հոգեբանական առումով:

Մյուս 4 ֆուտբոլիստի առաջ խնդիր էր դրված գոլ խփել, բայց դա չստացվեց նրանց մոտ: Նրանք հայտնվում էին նպաստավոր դիրքերում, լավ անցումներ էին կատարում, սակայն բավական հետևողական և կայուն խաղ չէին ցուցադրում: Այդ պատճառով մենք վճարեցինք 2 միավոր մեր բացթողումների դիմաց»,-«ՄՅՈՒ»-ի պաշտոնական կայքն է փոխանցում պորտուգալացի մասնագետի խոսքերը:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին