▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Մարսիալը կարող էր խաղալ, բայց պետք էր շանս տալ Մխիթարյանին»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով այն մասին, թե ինչու Անտոնի Մարսիալը չմասնակցեց «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը, ընդգծել է, որ ֆուտբոլիստը պատրաստ էր, սակայն մասնագետը ցանկանում էր հնարավորություն տալ Հենրիխ Մխիթարյանին:

«Մարսիալը պատրաստ էր. նա կարող էր մասնակցել խաղին, սակայն ես չէի կարող ընտրել 12 ֆուտբոլիստ կամ 19-ից 20 պահեստային ֆուտբոլիստ: Մենք ուզում էինք տեսնել Մխիթարյանին: Ես էլ էի դա ուզում: Չեմ կարող բոլոր ֆուտբոլիստներին միանգամից հնարավորություն տալ: Անտոնին խաղաց «Արսենալի» դեմ. Հենրիխի ժամանակն էր»,- Goal-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին