Հայոց Ցեղասպանության 99-ամյակի նախօրյակին, Մոնրեալի քաղաքապետ Թենի Քոթերը պաշտոնկան ուղերձ է հրապարակել՝ ուղղված Մոնրեալի հայերին:
Իր խոսքում Քոթերը հիշեցրել է, որ 1997-ին Մոնթրեալի քաղաքապետարանը հատուկ բանաձև է վավերացրել, որը կոչ է Մոնրեալի բոլոր քաղաքացիներին ապրիլի 24-ը հիշատակել որպես Հայոց ցեղասպանության օր: Գրում է «Հորիզոն»-ը:
Քաղաքապետը հայտարարել է, որ երկարամյա տառապանքից այսօր շուրջ 50 հազար հայկական ծագումով քաղաքացիներ Մոնրեալն ընտրել են որպէս իրենց բնակավայրը։
Իր խոսքի ավարտին, Քոթերը հույս է հայտնել, որ Հայոց Ցեղասպանության նման արհավիրքներ չկրկնվեն պատմության մեջ: