Trovafilm.it-ը գրում է որ Մոնիկա Բելուչին նկարահանվում է Էմիր Կուստուրիցայի նոր ֆիլմում «Հարդագողի ճանապարհով»: Սցենարի համաձայն հերոսուհին պետք է հագներ հարսանեկան զգեստ և նետվեր գետը,որի ջուրը չափազանց սառն էր:
«Հարդագողի ճանապարհով»-ը սիրո և պատերազմի մասին պատմող ֆիլմ է,որի գործողությունները տեղի են ունենում նախկին Հարավսլավիայի պատերազմի տարիներին:Մոնիկայի հերոսուհին հոգևորական դարձած զինվորի ամբողջ կյանքի սերն է: