▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնիկա Բելուչին, Դևիդ Բեքհեմը, Կիրա Նայթլին և այլ աստղեր «BAFTA» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա

Մինչ «Գրեմմի 2015» ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցները և հաղթողները շնորհավորում էին միմյանց, Լոնդոնում տեղի էր ունենում Բրիտանական կինոյի և հեռուստաընկերության «BAFTA» մրցանակաբաշխության 68-րդ հանդիսավոր արարողությունը, որն արդեն  տասներորդ տարին անընդմեջ անց է կացվել «Քովենթ-Գարդեն» օպերայի և բալետի թագավորական թատրոնում։ Մրցանակաբաշխությանը ներկ են գտնվել մի շարք հայտնի դերասան և դերասանուհիներ, որոնցից ինչպես և միշտ իր նրբաճաշակությամբ և գեղեցկությամբ առանձնացել է Մոնիկա Բելուչին:

Ստորև նեկայացնում ենք «BAFTA » մրցանակաբաշխության մրցանակակիրներից մի քանիսին՝

Լավագույն ֆիլմ՝ «Պատանեկություն»

 Լավագույն բրիտանական ֆիլմ՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը»

Լավագույն ռեժիսորական աշխատանք՝ Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն»

Լավագույն դերասանուհի ՝ Ջուլիան Մուր

Լավագույն դերասան՝ Էդի Ռեդմեն

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ՝ Պատրիցիա Արքեթ

Լավագույն սաունդթրեք՝ Ալեքսանդր Դեպլա («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»)  

Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Իդա» (ռեժիսոր՝ Պավել Պավլիկովսկի)

Լավագույն մուլտֆիլմ՝ «Լեգո. ֆիլմը»

Լավագույն հատուկ էֆեկտներ՝ «Ինտերստելար» 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին