Մինչ Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի երկրպագուները սգում են նրա և Մոնիկա Բելուչիի բաժանումը, մամուլում հայտնվում է նոր մանրամասներ բաժանման պատճառների մասին:Գրում է spletnik.ru-ն:
Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ դերասանները բաժանվել են երկկողմնի համաձայնությամբ, և գաղտիք չէ, որ նրանք վերջին ժամանակներում քիչ էին հանդիպում միմյանց: 48-ամյա Մոնիկան ոչ վաղ անցյալում մի հարցազրույցի ժամանակ ակնարկել է, որ ամուսնու հետ վաղուց արդեն պակասել են շփման եզրերն ու ընդհանուր թեմաները , ու դրանից բացի Վենսանը շատ խանդոտ է, ինչը Մոնիկային դուր չի գալիս:
Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնում են նրանց բաժանման պատճառների այլ վարկած : Նրանց տեղեկությամբ Բելուչին իբր բաժանվել է ադրբեջանցի միլիարդատեր Թելամ Իսմայլովի հետ ունեցած սիրավեպի պատճառով:
ԶԼՄ-ները հրապարակել են տարբեր հանրային միջոցառումների ժամանակ նրանս համատեղ լուսանկարները:
Իսմայլովն ամուսնացած է, ունի երկու երեխա :
Ո'չ Բելուչին, ո'չ էլ Իսմայլովը հանդես չեն եկել իրենց հարաբերությունները հերքող մեկնաբանություններով: