▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհու.մտահոգիչ փաստեր

Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»  ՀՀ Կառավարության շենքի դիմաց մոմավառություն էր կազմակերպել` ի հիշատակ 3 տարի առաջ ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի:

«Այսօր հոկտեմբերի 1-ն է: Բոլորս հիշում ենք, թե ինչպես   3 տարի առաջ Զարուհի Պետրոսյանը մահացավ իր ամուսնու ծեծի հետևանքվ: Այդ օրվանից մեր կոալիցիան ստեղծվեց: Դա առաջին դեպքն էր, որ լայն արձագանք գտավ ԶԼՄ-ներով: Բացահայտվեց, խոսվեց այդ դեպքի մասին: Մենք որպես  կոլիցիա հետևեցինք դատական  ողջ գործընթացին, որպեսզի վստահ լինենք, որ արդար դատավճիռ կկայացվի:  Ամուսինը դատապարտվեց:  Մենք որոշեցինք աշխատել տարբեր կանանց հետ, ովքեր  Զարուհու դեպքից հետո սկսեցին  բարձրաձայնել իրենց խնդիրների մասին»,-  ASEKOSE.am-ի թղթակցին ասաց կոալիցիայի անդամ Նառա Ահարոնյանը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ընտանեկան բռնության վերաբերյալ խիստ մտահոգիչ  փաստեր.

 Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում: (Ամնեսթի ինթերնեյշնլի 2008-ի սոցհարցում):

2012-ին եղել է ընտանեկան բռնության 766 գրանցված դեպք, որից 621-ը կատարվել է կանանց հանդեպ:

(ՀՀ ՈՍտիկանություն)

Իսկ չգրանցված լինում են տարեկան մոտ 2000 ընտանեկան բռնության դեպքեր:

2012-ին 5 կին մահացել է ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով 12 մանկահասակ երեխա:

(ՀՀ ոստիկանություն)

2013-ին ` առ այսօր 3 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով` առանց մայրական խնամքի թողնելով  6 մանկահասակ երեխա:

2011-2013 թթ-ին եղել է ընտանեկան բռնության 8012  թեժ գիծ ծառայության ահազանգեր:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին