Իսկապես ես էլ եմ զարմացած. ինչո՞ւ են մեր լրագրողներն որոշել Գագիկ Ծառուկյանին քաղաքական հարցեր տալ այն ասուլիսին, որին մանակցում է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Ախր, օլիմպիական շարժումն վերքաղաքական կառույց է ու պետք էր հյուրերին մի քիչ հարգել ու պատահական չեմ համարում ՄՕԿ-ի նախագահ Բախի դիտողությունը: Նա, դիմելով լրագրողնիրն, ասել է. «Շնորհակալություն պարոն Ծառուկյանին, քաղաքական հարցերին չպատասխանելու համար, քանի որ մեր այցը Հայաստան քաղաքականության հետ կապ չունի, ՄՕԿ-ը չեզոք դիրք ունի քաղաքական հարցերում: Կցանկանայի լսել սպորտին վերաբերող հարցեր: Դուք կարող եք շարունակել ասուլիսը Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ մենք գնանք: Շնորհակալություն»:
ՄՕԿ-ն ո՞ւր, քաղաքականությունն՝ ուր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet