▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոդել Շուշան Երիցյանը որոշել է դերասանուհի դառնալ

Դիտեք նաև՝

Esem.am-ը գրում է. «Սիրո գերին» սերիալում Էլենին մարմնավորող Շուշան Երիցյանը որոշել է դերասանական կրթություն ստանալ ու իր կարիերան շարունակել ոչ միայն որպես մոդել, այլև դերասանուհի:  Շուշանը նշեց, որ այժմ որպես հյուր հաճախ է լինում Թատերական ինստիտուտում:

«Մասնակցում եմ այնտեղ արվող փորձերին, ծանոթանում եմ միջավայրին»,-ասաց նա և հույս հայտնեց, որ սեպտեմբերին կընդունվի Թատերականի դերասանական բաժինն ու դարձյալ ուսանող կլինի:  «Կարծում եմ, մեծ բարդություն չի լինի, քանի որ արդեն ունեմ բարձրագույն կրթություն և փորձ` դերասանական ոլորտում»,- նկատեց սերիալային դերասանուհին:

Ըստ Շուշանի` երբ ընդունվի Թատերական, այլևս իրեն չեն քննադատի: «Ցանկանում եմ խորանալ այդ մասնագիտության մեջ ու պրոֆեսիոնալ դառնալ: Կարծում եմ` այդ դեպքում այլևս քննադատություն չեմ լսի, որ մոդել- դիվանագետը խաղում է սերիալում կամ ֆիլմում: Այլևս նյութ չի մնա քննադատելու, բացի անձնականս, իհարկե»,- կարծում է Էլենի դերակատար մոդելը: Վերջինիս խոսքով` թե կինոն, թե թատրոնն իր երջանկության մի մասն են, ու առանց դրանց չի պատկերացնում իր կյանքը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին