▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոդել Շուշան Երիցյանը՝ ընկեր ունենալու և տարածված լուսանկարների մասին

Դիտեք նաև՝

esem.am-ը գրում է. Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մոդել, սերիալային դերասանուհի Շուշան Երիցյանը ընկեր ունի: Համացանցում տարածվել էին նաև Շուշանի և Գևորգ Գևոգյան անունով մի տղայի գրկախառնված լուսանկարները: Բոլորը համոզված էին, որ նրանք ընկերություն են անում: Տարածված լուրերի իսկությունը պարզելու նպատակով կայքը առաջինը խոսեց Շուշանի հետ ու իմացավ ամենը:

Ըստ Շուշանի` լինելով հանրային մարդ, տարբեր միջոցառումների ընթացքում հանդիպում է իր ծանոթ-ընկերներին, որոնց հետ էլ լուսանկարվում է ու դրանք տեղադրում համացանցում: «Սակայն այս դեպքում, նկարներ էր հրապարակել իմ լավ ընկերը, ով շատ հարազատ մարդ է ինձ համար»,-ասաց Շուշանը և հավաստիացրեց, որ իր և Գևորգ Գևորգյանի միջև անձնական ոչինչ չկա: «Ընկեր ունենալու դեպքում, անպայման կխոսեմ այդ մասին, հաստատ չեմ թաքցնի այդ փաստը ինչպես չեմ թաքցրել իմ քթի վիրահատություն անելը: Հայտարարում եմ, որ այժմ սիրտս ազատ է»,-հավելեց սերիալային դերասանուհին:

Հարցին, արդյոք լուսանկարները տարածելը PR քայլ էր, Շուշանը պատասխանեց. «Այդ ամենը արվել է ինտրիգային իրավիճակ ստեղծելու համար: Մենք դա արել ենք, մեր ընդհանուր ընկերների ռեակցիան ստուգելու համար»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին