▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոդել Շուշան Երիցյանը` Աշոտ Տեր Մաթևսյանի հետ համբույրի տեսարանների և դերասանական կարիերայի մասին

esem.am-ը գրում է. Մոդել Շուշան Երիցյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Շուշանը երեկ է վերադարձել Մոսկվայից, որտեղ ֆոտոշարք է անցել հայտնի մոդելային ընկերություններից մեկի համար: Նրա խոսքով` նախնական ֆոտոսեսիան լավ է անցել ու ինքը մի քանի ամսով պայմանագիր է կնքել մոդելային այդ կազմակերպության հետ, որն էլ համագործակցում է համաշխարհային բրենդների հետ:

Մոդելային կարիերային զուգահեռ, Շուշանն իր ուժերն է փորձում նաև դերասանական ոլորտում: Այժմ նա նկարահանվում է «Սիրո գերին» հեռուստասերիալում` մարմնավորելով Էլենին: Շուշանը սերիալում նկարահանվելու առաջարկը ֆիլմի պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանից է ստացել:  «Դերս դուր է գալիս ինձ: Կարծում եմ՝ այնքան էլ բացասական կերպար չէ. սիրվող դեր է,-ասաց Շուշանը և շարունակեց,- Ինձ շատ հոգեհարազատ է այս դերը. Էլենն էլեգանդ, կրթված ու գործունյա աղջիկ է»:

Հարցին՝ արդյոք իրական կյանքում ևս ամեն բան կանի սիրած տղայի հետ լինելու համար, ինչպես դա անում է սերիալում, Շուշանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այնպիսի իրավիճակ կլինի, որ ինձ չեն սիրի կամ ես ստիպված կլինեմ ջանքեր գործադրել հակառակ սեռի ներկայացուցչին հասնելու համար»:

Ըստ Շուշանի` սերիալում նկարահանվելու սկզբում դժվարություններն ավելի շատ էին: «Ինձ համար սկզբում դժվարություններ էին առաջանում այն առումով, որ որպես մոդել շատ էի ուշադրություն դարձնում կանգնելու դիրքիս, տեսքիս: Իսկ երբ մտածում ես տեսքիդ մասին, խաղդ տուժում է»,- անկեղծացավ նա և նշեց, որ իրեն շատ են օգնում պրոֆեսիոնալ դերասանները, որոնց հետ խաղում է: «Ինձ համար ավելի դժվար կլիներ, եթե պրոֆեսիոնալների հետ չաշխատեի: Օրինակ` Աշոտ Տեր-Մաթևոսյանն իր խաղով ինձ շատ է օգնում: Իսկ ես դեռ կատարելագործվելու շատ տեղ ունեմ»,- ասաց սերիալային դերասանուհին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին