Դեռ հունիսին մոդել Իրինա Շեյկը, չկարողանալով թաքցնել իր ուրախությունը, պատմել էր, որ առաջարկ է ստացել` նկարահանվելու «Հերակլես. Ֆրակյան մարտիկներ» ֆիլում: «Հին հունական» ոճի մեջ մարտաֆիլմի ռեժիսորը Բրետ Ռետնտերն է:
Շեյկին բաժին է ընկել գլխավոր հերոսի` Հերակլի կնոջ` Մեգարայի կերպարը: Գլխավոր դերում նկարահանվել է Դուեյն Ջոնսոնը:
Օրերս մոդելը նկարահանման հրապարակից լուսանկարներ է տեղադրել իր անձնական սոցիալական էջում: Դատելով նկարներից` Իրինա Շեյկի կերպարը բավական հաջող է ստացվել:
Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2014թ-ի ամռանը: