▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնաց 1824 օր. Ո՞վ Է լինելու ՀՀ հաջորդ նախագահը

Արդեն կարելի է սկսել մտածել, թե ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը. Միշտ այսպես է լինում. քաղաքական շիզոֆրենիայից վախենալով և ընկնելով ցեյտնոտի մեջ, համակերպվելով ճակատագրի հետ ընտրում ենք նրանց, ով մեր կարծիքով քիչ, թե շատ ստաբիլ է....: Որպեսզի այդպես չլինի եկեք հենց այսօրվանից մտածենք...: Ահա եկավ ու անցավ այդքան սպասված երդմնակալության օրը: Արդեն 4-րդ օրն է, ինչ վերընտրված նախագահը նորից ստանձնել է երկրի բարձրագույն մարմնի պաշտոնը: Եվ ինչպես Թումանյանն էր ասում`-«օրեր են կմթնեն անց կկենան...» և մենք հանկարծակի գալով կպարզենք մեր համար, որ եկել է 2018-ը և մենք պետք է որոշենք, թե ով է լինելու մեր հաջորդ նախագահը: Եվ ըստ ձեզ ո՞վ է լինելու հաջորդ ՀՀ նախագահը...: Այս հարցին ողջամիտ պատասխանելու համար եկեք անկոչ հյուրի կարգավիճակով մտնենք  «հանրապետականների խոհանոց» և սկսենք այնտեղ ուշադիր հայացք նետելով փնտրել ապագա ՀՀ նախագահին/ նախապես ասեմ, սա ապարդյուն աշխատանք է, բայց համենայնդեպս փորձենք.../: Որպեսզի ավելի պարզ լինի պատկերը, եկեք մի պահ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը իհարկե աստված մի արասցե, սակայն առողջական վիճակից ելնելով հենց այսօր հրաժարվում է նախագահ առաջադրվել, այդ դեպքում ո՞ւմ է ներկայացնելու ՀՀԿ-ն: Մեր հասարակությունը, լինելով իներտ, ապագա չի կարող ունենալ, քանի դեռ նա հավատում է հին հեքիաթի իր հերոսին: Եվ հենց այստեղ հարց է առաջանում` «Հո Գալուստ Սահակյանին չի՞ առաջադրելու կամ Տիգրան Սարգսյանին /ով արդեն վարկաբեկված է/, առավելևս Հովիկ Աբրահամյանին/ ում «չսիրողների» թիվը օր-օրի աճում է/ : Ինչ վերաբերվում է «երիտթիմին» այստեղ խոսելն ուղղակի ավելորդ է, քանի, որ նրանք այնպիսի քաղաքական ինտրինգնեով են զբաղված, որ հազիվ, թե կարողանան այնտեղից առանց վարկանիշ կորցնելու դուրս գան: Այսինքն՝ հսկայական ՀՀԿ-ն չունի Սերժ Սարգսյանին փոխարինող»: Ընտրություն կատարել այս հարթության մեջ փաստորեն շատ դժվար է, քանզի ՀՀ Նախագահ` Սերժ Սարգսյանը 2008-ից իր ամբողջ տնտեսական և ենթակառուցվածքային ուղղություններով լիազորությունները հանձնել էր վարչապետին, ով բանկային քաղաքականությամբ երկիրը դրել էր այնպիսի ռելսերի վրա, որտեղ գողություն անելը շատ հեշտ է: Եվ հենց այս ռելսերի վրա էլ վարկաբեկվում էին շատ ու շատ ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ. քաղաքականությունը թողնելով մի կողմ՝ նրանք ձեռնամուխ են լինում մտնել կառավարական բիզնեսի մեջ: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀԿ-ն վերջին շրջանում քաղաքական գործիչներին վերցնում է միայն վարկաբեկելուց հետո, ինչպես եղավ Դալլաքյանի և այլոց հետ / իհարկե հանուն ճշմարտության կարելի է ասել, որ Դալաքյանը ֆինանսական աֆյորաների պատճառով չհեղինակազրկվեց, այլ քաղաքական.../: Այսպես գործիչներն ավելի կառավարելի են, կանխատեսելի, զսպելի: Ստացվում է, որ «մաքուր քաղաքական գործիչներով» ՀՀԿ-ի ռեսուրսը այդքան էլ հարուստ չէ: ՀՀԿ-ում շատ դեպքերում քաղաքականությունը վաղուց վերածվել է բիզնեսի` դառնալով բիզնեսի ամենաեկամտաբեր տեսակներից մեկը: Իշխանության ղեկին գտնվող ուժերի ու գործիչների համար իշխանությունը փողի, մեծ փողի աղբյուր է: 
Իսկ միգուցե փորձենք հայացքներս ուղղել Սերժ Սարգսյանին շրջապատող այլ քաղաքական գործիչներին / և ամպայման չի, որպեսզի նրանք լինեն իր կուսակցությունից/, միգուցե այնտեղ գտնենք արժանագույնին: Ես լավ հասկանում եմ, որ հիմա շատերը կարդալով այս տողերը կմեղադրեն ինձ, թե, այս, ինչ էս գրում, ինչ է անպայման է հենց Սերժ Սարգսյանի շրջապատից լինի...: Իհարկե, ինչ, որ տեղ նրանք ճիշտ կլինեն, սակայն առողջ տրամաբանությունը միշտ հուշում է, որ ապագա նախագահին հենց սկզբից փնտրիր գործող նախագահի կողքին կանգնած մարդկանց մեջ..: Սակայն սա արդեն ուրիշ հոդվածի թեմա է...:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին