Օրեր առաջ տեղի ունեցավ սիրված երգիչ Ժոռ Դիլբարյանի երգերից մեկի տեսահոլովակի նկարահանումը: Ինչպես և նախորդ՝ «Շտապիր սիրել» երգի տեսահոլովակը, այս տեսահոլովակի նկարահանումները ևս վստահվել էր հայկական տեսահոլովակների լավագույն ռեժիսորներից մեկին՝ Սերժ Գաբյանին: Տեսահոլովակը ստեղծելու համար վերջինս էլ իր հերթին համագործակցեց հայտնի օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ: Սերժ Գաբյանին և նրա նկարահանող խմբին հաջողվեց ստեղծել հետաքրքրաշարժ, արդիական, գեղեցիկ լուծումներով համեմված հուզիչ, դրամատիկ տեսահոլովակ, որի վերջաբանը, թերևս՝ ամենահետաքրքիրն է: Չակերտները մի փոքր բացելով կցանկանայի նշել նաև, որ տեսահոլովակի դերասանուհին հրավիրվել է Վրաստանի Հանրապետությունից: Մի խոսքով ևս մեկ սպասված գործ, որը սիրով հանրության դատին կհանձնվի շատ շուտով: Asekose.am-ին մնում է միայն մաղթել հաճելի դիտում և ունկնդրում:
Մնա, մնա... Վրացուհի գեղեցկուհին` Ժոռ Դիլբարյանի տեսահոլովակում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet