Արդեն տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Մոսկվայի սուրբ Պայծառակերպության եկեղեցում կայացել է Ռազմիկ Ամյանի մկրտության արարողությունը, որն, ի դեպ, մկրտության առաջին արարողությունն էր նորաբաց եկեղեցում: Մկրտության արարողությունը կատարել էր Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Asekose.am-ին հաջողվել է ձեռք բերել նշանակալից օրվա մի քանի լուսանկարներ:
Ռազմիկ Ամյանն արդեն վերադարձել է իր բուռն աշխատանքային գրաֆիկին: Ընդամենը մի քանի օրից երգիչը պատրաստվում է նկարահանել նոր տեսահոլովակ, որից անմիջապես հետո մեկնելու է շրջագայության` Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք երկրներ: