▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկո, դու «պալատական երգիչ ես», դրա համար Հայկոն սրտովդ չի…

hraparak.am-ը գրում է. Երբ մամուլից իմացա, որ Հայկոն բաց է և պատրաստ է Մկոյի հետ համագործակցել, ուրախացա: Ի՞նչ են մուկ ու կատու խաղում, թող մեր դառը կյանքը իրենց քաղցր հումորներով մի քիչ քաղցրացնեն էլի՜… Իրար օգնեն, լրացնեն, պակասը շտկեն, երկու ձեռքով ավելի լավ ծափ կտան… Բայց որ Հայկոն նշեց՝ հարցն ուղղել Մկոյին, այստեղ մատս կծեցի. Չէ՜, մի բան այն չի…

Life.panorama.am-ից էլ իմացա ողջ ճշմարտությունը: Ահա թե ինչ է ասում Մկոն. «Ինչ վերաբերում է մեր՝ կրկին համագործակցությանը, ապա ես բացառում եմ այդ հանգամանքը: Մենք տարբեր անելիքներ, ծրագրեր ունենք: Մեր համագործակցությունն ինձ համար տեղում «դոփել» կլինի, հետընթաց, իսկ ես փորձում եմ նոր ռեժիսորների, դերասանների հետ աշխատել, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Համոզվել եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»: Մկո՜ սա հումո՞ր է, թե՞ լուրջ Հայկոյի հետ համագործակցությունը տեղում «դոփել կլինի»:

Ես դեռ աշխարհում չեմ տեսել մի համագործակցություն, եթե անգամ դիմացինը 20 գլուխ ցածր լինի, որ անպտուղ լինի: Լավ կլիներ ավելի անկեղծ լինեիր:

Մկո, դու, «պալատական երգիչ ես», դրա համար Հայկոն սրտովդ չի…

Սա է ճշմարտությունը, ի՞նչ ես սար ու ձոր ընկնում:

Հեղինակ` Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին