Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարություն է արել, ըստ որի՝ նա տեղեկացրել է, որ հրաժարական է տալիս: Որպես բացատրություն՝ Սահակաշվիլին առաջ է բերել այն փաստը, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աջակցում է Օդեսայի երկու կլաններին և նահանգը հանձնում այն ոչ միայն կոռուպցիոն ուժերին, այլև Ուկրաինայի թշնամիներին:
«Ստեղծված իրավիճակում որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր ուղի սկսել: Թող հույս չունենան ազատվել ինձանից: Պայքարը շարունակվում է»,- ասել է Սահակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետ էր ընտրվել 2015 թվականի մայիսի 30-ին: