▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե «նմանակին» գահին բազմեցնողներն ուզում են Պուտինի հարատևությունը

Ռուսաստանում քննարկումների թիվ մեկ թեման Վլադիմիր Պուտինն է: Այսինքն, Պուտինը չկա, նրա փոխարեն մեկ ուրիշն է գտնվում ՌԴ նախագահի կրեմլյան առանձնասաենյակում...
Հոդվածներ են գրվում, ֆեյսբուքյան գրառումներ են արվում, հնչում են պահանջներ՝ անմիջապես փորձաքննություններ իրականացնել...
Իսկապես, հետաքրքիր վիճակ է, բարդ վիճակ...
Եթե ընդունենք, որ Պուտինը չկա, և «նմանակն» է կառավարում երկիրը, ապա ո՞րն է տրամաբանությունը...
Մի՞թե «նմանակին» գահին բազմեցնողներն ուզում են Պուտինի հարատևությունը...
Մի տեսակ անտրամաբանական է:
Հիշում եմ, սովորում էի Մոսկվայում, երբ «դրսից եկածներին» անհապաղ արձակուրդ ձևակերպեցին և հանեցին Մոսկվայից: Պարզ էր, որ ինչ-որ կարևոր բան էր կատարվել: Երկու օր Մոսկվայում արտակարգ իրավիճակ էր, մինչև հայտարարեցին, որ վախճանվել է Յուրի Անդրոպովը... Նույն իրադրությունն էր նաև Բրեժնևի դեպքում: 
Ուրեմն, կարելի էր 2-3 օր «ձգել», բայց ոչ 10 օր «պարտակել» Պուտինին, հետո «նմանակին» հրապարակ բերել...
Ստանիսլավսկին կասեր՝ не верю...

 

Լևոն Մութաֆյան

Կոլաժը`ԲլոգՆյուզի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին