▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե կարելի է այսքան անբարոյական լինել, մի՞թե կարելի է այսպես թքել արդարադատության երեսին

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ,,Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի կալանավորումն ու քրեական հետապնդումը դադարեցրել են

ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին,,:

Մի՞թե այսքանից հետո կարելի է վստահել ու հավատալ մեր քննչական մարմիններին, մի՞թե երկրի նախագահը չի պատրաստվում պաշտոնանկ անել զինվորական դատախազ Կոստանյանին, որը հանցագործությունից անմիջապես հետո ուղղորդեց ամեն ինչ, խեղաթյուրեց, այլանդակեց... Եթե նախագահը պաշտոնանկ չանի զինդատախազին, նշանակում է՝ ինքն էլ թաղված է կոռուպցիայի մեջ, նշանակում է Լիսկան իրեն էլ է կաշառել: Իսկ որ այս գործում առկա է կաշառքը, տարակույս չի կարող ծնել... Հետևաբար, կոչ եմ անում բոլոր հայաստանցիներին՝ բոյկոտել զինդատախազին, պահանջել ազատ արձակել նրա պաշտոնավարման շրջանում բոլոր դատապարտվածներին, քանզի ակնբախ է, որ այս մարդը գործում է ոչ թե օրենքների, այլ անազնիվ գործարքների թելադրանքով...
Զինդատախազը թքեց հայ հանրության, ազգային արժանապատվության, բարոյականության ու օրինականության երեսին, ծաղրեց արդարադատությունը՝ օգնական ունենալով Փաստաբանների պալատի առայժմ նախագահ Ռուբեն Սահակյանին... Ինչպե՞ս է վայելելու Սահակյանը Լիսկայից ստացած մի քանի տասնյակ հազար դոլարը, որն որյունոտ է... Ուրեմն, Սահակյանն արյունոտ հաց է ուտելու... Ուրեմն, Կոստանյանն ու Սահակյանը դիակապտիչներ են հավանաբար...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին