2011-ի մայիսի 30-ին նշանադրված Արթուր Հակոբյանը` Միստր X-ը, նախատեսում էր ամուսնանալ 2012-ի տարեվերջին: Այս մասին գրել էր esyes.am-ը: Սակայն ինքն` Արթուր Հակոբյանը Ladynews.am-ին տված հարցազրույցում նշել է, որ այժմ իր կյանքում կին չկա: Մեկ հատված այդ հարցազրույցից. -Արթուր Հակոբյանի երկրորդ կեսն ինչպիսի՞ն պետք է լինի: - Իդեալական է այն կինը, ով հավատարիմ է իր ամուսնուն, ընտանիքին, սիրում է նրանց, իր գոյությամբ երջանկացնում է շրջապատի մարդկանց, հասկանում է և չի պահանջում`ավելի շատ իրեն հասկանան:
- Այդ կինը կա՞ Ձեր կյանքում:
- Դեռ ոչ, բայց հուսամ` կլինի: