▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միստր X-ի և սիրելիի մեքսիկական հանգիստն ու անակնկալ նվերը

Esem.am-ը գրում է. Վերջին երկու տարիներին Կանանց տոնը յուրահատուկ է անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգերում ներկայումս բնակվող երգիչ Միստր X-ի՝ Արթուր Հակոբյանի  նշանածի՝ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի համար: Նախորդ տարի նա սիրելիից ամուսնության առաջարկ է ստացել, իսկ այս տարի՝ ոսկյա զարդ:

«Մարտի 8-ը Մեքսիկայում ենք անցկացրել: Արթուրն այստեղ Կանանց տոնի կապակցությամբ համերգ ուներ զբոսանավի վրա, նա ինձ ու իր մայրիկին էլ հրավիրեց և անմոռանալի տոն պարգևեց»,-ասաց ամերիկաբնակ հաղորդավարուհին:

Ըստ նրա՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի խանգարել երգչին սիրելի կանանց համար նվերներ պատրաստել: «Արթուրը երբեք հատուկ օրերի չի սպասում ինձ նվերներ անելու համար: Նա ամեն անգամ պատրաստած իրերը համեմում է հաճելի անակնակալով և նոր միայն ինձ հանձնում: Երկուսս էլ այն կարծիքին ենք, որ նյութական նվերը հաճելի, բայց անցողիկ երևույթ է, իսկ հոգով ապրած պահերը երբեք չեն մոռացվում»,- ասաց Սվետլանան:

Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ ինքն էլ սկեսուրի համար է նվեր պատրաստել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին