▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ մերժել եմ սերիալներում նկարահանվելու առաջարկներն ու չեմ փոշմանել. Ավո Խալաթյան

 

Life.panorama.am-ը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Ավո Խալաթյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նրա ֆիլմային պասիվության պատճառը, ի՞նքն է հրաժարվողը, թե՞ իրեն չեն ընտրում: «Եթե խոսքը վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ միշտ ինքս եմ մերժել առաջարկներն ու չեմ փոշմանել դրա համար: Շատ-շատ առաջարկներ եմ ունեցել: Քանի որ թատրոնի դերասան եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս առաջին հերթին իմ «պարտնյորին»: Ֆիլմային դեբյուտս ցանկանում եմ այնպիսի մի ֆիլմում լինի, որն իրենից մնայուն արժեք կներկայացնի»,-մեզ հետ զրույցում նշեց Ավո Խալաթյանը:
Դերասանը շեշտեց, որ անկախ նրանից, թե խաղընկերն ի՞նչ մասնագետ կլինի՝ երգիչ, դերասան, թե հումորիստ, կարևորն այն է, որ այս գործում պրոֆեսիոնալ լինի: Ի դեպ, մեր զրուցակիցը չժխտեց, որ ժամանակ առ ժամանակ նկարահանվում են նաև ասելիքով ու լավ ֆիլմեր, սակայն հեռուստաալիքների մեծ մասը ցուցադրում է այն, ինչն իր ճաշակով չէ. « Ավելի լավ է խաղամ բեմում, մինչև «իմ ժամը» գա: Նախ, այսօրվա գեղարվեստական ֆիլմերի մեծ մասն ամբողջովին՝ սկզբից մինչև վերջ, գովազդ է: Շատ լավ դերասաններ են խաղում այդ ֆիլմերում, բայց ես ցանկանում եմ, որ երկրորդ, երրորդ պլանի դերասանը ևս պրոֆեսիոնալ լինի: Իսկ դրան ուշադրություն չեն դարձնում, ինչն ինձ համար մեծ մինուս է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Life.panorama.am-ը գրում է, որ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Ավո Խալաթյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նրա ֆիլմային պասիվության պատճառը, ի՞նքն է հրաժարվողը, թե՞ իրեն չեն ընտրում: «Եթե խոսքը վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ միշտ ինքս եմ մերժել առաջարկներն ու չեմ փոշմանել դրա համար: Շատ-շատ առաջարկներ եմ ունեցել: Քանի որ թատրոնի դերասան եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս առաջին հերթին իմ «պարտնյորին»: Ֆիլմային դեբյուտս ցանկանում եմ այնպիսի մի ֆիլմում լինի, որն իրենից մնայուն արժեք կներկայացնի»,-մեզ հետ զրույցում նշեց Ավո Խալաթյանը:


Դերասանը շեշտեց, որ անկախ նրանից, թե խաղընկերն ի՞նչ մասնագետ կլինի՝ երգիչ, դերասան, թե հումորիստ, կարևորն այն է, որ այս գործում պրոֆեսիոնալ լինի: Ի դեպ, մեր զրուցակիցը չժխտեց, որ ժամանակ առ ժամանակ նկարահանվում են նաև ասելիքով ու լավ ֆիլմեր, սակայն հեռուստաալիքների մեծ մասը ցուցադրում է այն, ինչն իր ճաշակով չէ. «Ավելի լավ է խաղամ բեմում, մինչև «իմ ժամը» գա: 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կաքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին