▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միշտ երջանիկ սիրո մասին եմ երգել, ինչպիսին իմ ընտանիքն եմ համարում». Հռիփսիմե Ելինյան

life.panorama.am-ը գրում է. «Սերս չկա». Այսպես է կոչվում Հռիփսիմե Ելինյանի նոր երգը, որն իր տեսակով տարբերվում է մինչ այս հնչեցրած նրա բոլոր կատարումներից: Այս անգամ երգչուհին անդրադարձել է տխուր սիրո պատմությանը: «Ես միշտ երջանիկ սիրո մասին եմ երգել, ինչպիսին իմ ընտանիքն եմ համարում: Ի տարբերություն իմ մյուս երգերի, այս երգը կապ չունի իմ ընտանիքի հետ, քանի որ շատ հուզիչ ու տխուր պատմություն ունի: Խոսքերի հեղինակն ամուսինս է՝ Գրիգոր Դանիելյանը, երաժշտությունը գրել է «Duetro studio»-ի Էդգար Ալեքսանյանը: Այս անգամ երգելու եմ միայն ես՝ առանց Գոքորի»,- զրույցում ժպիտով մանրամասնեց երգչուհին:

«Սերս չկա»-ն կունենա նաև տեսահոլովակ, սակայն՝ ոչ մոտ ապագայում. «Իմ վերջին տեսահոլովակը ութ ամիս առաջ է նկարահանվել: Այժմ ավելի շատ զբաղված եմ իմ «Տրիո» դպրոց-ստուդիայի գործունեությամբ, նաև դասավանդում եմ Կոնսերվատորիայում, այդ պատճառով դժվարանում եմ դեռևս ժամանակ հատկացնել տեսահոլովակ նկարահանելուն: Սակայն ասեմ, որ սեպտեմբեր ամսին երգն անպայման տեսահոլովակով կներկայացնեմ»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին