Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։
Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է: Նա վարում է ամենօրյա՝ «Live From MarketSite» ֆինանսական շոուն։ Նրա շնորհիվ շոուի լսարանն աճել է՝ հասնելով ավելի քան 50 միլիոնի:
Անդրադառնալով հրապարակմանը՝ Քրիստինան ինստագրամյան էջում գրել է,-«Ես հայտնվեցի ցուցակում։ Մեծ պատիվ է լինել հեղինակավոր Forbes-ի 30 Under 30 համարում։ Որպես առաջին սերնդի ամերիկահայուհի՝ իմ, իմ ընտանիքի ու մեր համայնքի համար այս ճանաչումն անգին է»։